Առավոտյան բոլոր եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան արարողություն:
Հայ Առաքելական Եկեղեցու 5 տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է: Հունվարի 7-ի առավոտյան բոլոր եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելել են հարազատների շիրիմներին:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ սբ Սարգիս եկեղեցու սպասավոր Տեր Պարթեւ քահանա Մուրադյանի խոսքով՝ ավանդույթը ձեւավորվել է վաղուց, երբ կարգավորվել է եկեղեցական տոնացույցը:
Մայրաքաղաքի եկեղեցիները նաեւ օրվա երկրորդ կեսին լի էին հավատացյալներով, որոնք մոմ էին վառում եւ աղոթում իրենց ննջեցյալների հանգստության համար:
Մանրամասները՝ տեսանյութում