Գերմանիայի իսլամականացման դեմ բողոքի ակցիաներին 30.000-ից ավելի մարդ է մասնակցել
Միջազգային լրատվամիջոցների ուշադրությունն այս օրերին սեւեռված է Դրեզդենի վրա: Քաղաքը քիչ-քիչ վերածվում է համագերմանական ըմբոստության օջախի:
Հազարավոր ցուցարարներ պահանջում են խստացնել միգրացիոն քաղաքականությունը եւ սահմանափակել հիմնականում մահմեդական փախստականների ու ապօրինի ներգաղթողների հոսքը Գերմանիա:
Երկրի իսլամականացման դեմ բողոքի ակցիաներին 30.000-ից ավելի մարդ է մասնակցել, որից շուրջ 20.000-ը՝ Դրեզդենում: Հենց այս քաղաքից շարժումը տարածվել է երկրի մյուս խոշոր կենտրոններ: Միաժամանակ, սակայն, ընթանում է հակառակ շարժում, որի կազմակերպիչները գերմանացիներին կոչ են անում չտրվել ծայրահեղական տրամադրություններին եւ ցուցաբերել հանդուրժողականություն:
Մանրամասները` տեսանյութում