Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Էջմիածնում մատուցվել է Սուրբ Պատարագ:
Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Էջմիածնում մատուցվել է Սուրբ Պատարագ: Տոնին նվիրված արարողությանը Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մասնակցել է նաեւ երկրի ղեկավարությունը:
Պատարագի ընթացքում Կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորել է աշխարհասփյուռ հայությանը եւ տոնի առիթով հղել հայրապետական պատգամ: Վեհափառը ուժ եւ տոկունություն է մաղթել հայ ժողովրդին, որն արդար դատի իրականացման մեծ նվիրումով 2015-ին պատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է նաեւ Ջրօրհնեքի արարողություն:
Մանրամասները` տեսանյութում