«Հանցավոր ռեժիմը մարտահրավեր է նետում Միացյալ Նահանգներին» խորագրով հոդվածում The Wall Street Journal-ն անդրադառնում է Բաքվի ապօրինություններին:
«Հանցավոր ռեժիմը մարտահրավեր է նետում Միացյալ Նահանգներին» խորագրով հոդվածում ԱՄՆ-ի նախկին փոխպետքարտուղար, ներկայումս ՄակՔեյնի ինստիտուտի փորձագետ Դեյվիդ Կրամերը քննադատել է պաշտոնական Բաքվի վարած քաղաքականությունը խոսքի ազատության եւ լրատվամիջոցների ազատության մասով:
The Wall Street Journal պարբերականի էջերին Կրամերը հիշեցրել է պետքարտուղարության պաշտոնյա Թոմ Մալինովսկիի վերջերս հնչեցրած այն նախազգուշացման մասին, համաձայն որի Վաշինգտոն-Բաքու հարաբերությունները վտանգված են: Կրամերը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի փակումը որակել է իբրեւ ուղղակի մարտահրավեր ԱՄՆ-ին: Նա ընդգծել է, որ Ադրեջանը մարդու իրավունքների եւ լրատվամիջոցների ազատության տեսանկյունից աշխարհի ամենաբռնատիրական երկիրն է:
Ադրբեջանի վարած քաղաքականությունը քննադատել է նաեւ The Huffington Post-ը:
Թղթակից Թիլ Բրաքները Ադրբեջանը անվանափոխել է «Աբսուրդիստան» բառով, որից հետո կետ առ կետ ներկայացրել այդ երկրում կատարված ապօրինություններն ու անհեթեթ գործողությունները մարդու ազատությունների նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում