ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ ՄԱԿ-ում չի պաշտպանի Պաղեստինի անկախության վերաբերյալ բանաձևը:
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ ՄԱԿ-ում չի պաշտպանի Պաղեստինի անկախության վերաբերյալ բանաձևը:
Դեկտեմբերի 18-ին Հորդանանը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ էր ներկայացրել Արաբական պետությունների լիգայի պատրաստած բանաձեւը, որը նախատեսում է վերջնական կարգավորման հասցնել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը եւ 12 ամսվա ընթացքում ճանաչել Պաղեստին պետությունը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույս ունի, որ միջազգային հանրությունը չի ընդունի Պաղեստինի վերաբերյալ բանաձևը, եւ այդ նախաձեռնությունը ՄԱԿ-ում կձախողվի: