Հրապարակվել է Շահումյանի շրջանով Արցախի պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գործով դատավճիռը:
Հրապարակվել է Շահումյանի շրջանով Արցախի պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի գործով դատավճիռը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիեւին՝ 22 տարվա ազատազրկման:
Դիլհամ Ասկերովին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 7-րդ, իսկ Շահբազ Գուլիեւին՝ 5-րդ հոդվածների հատկանիշներով։
Նրանք մեղադրվում էին ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի միջոցով բռնություն գործադրելու, լրտեսության, Արցախի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։
Մանրամասները` տեսանյութում