«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը տոնական տրամադրություն է պարգեւել տարբեր հաստատություններում բուժվող երեխաներին:
«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը տոնական տրամադրություն է պարգեւել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում եւ Մուրացանի անվան համալսարանական կլինիկայում բուժվող երեխաներին։ Նրանք մշտապես են գտնվում են հիմնադրամի ուշադրության կենտրոնում:
Ձմեռ պապն ու Ձյունանուշը անակնկալ այցով ուրախացրել են մանուկներին, նվերներ բաժանել ու նախատոնական օրը հրաշքի վերածել:
Հիմնադրամի ներկայացուցիչները բուժհաստատություններից հեռացել են ուրախ լուրով՝ 5 տարվա իրենց գործունեության արդյունքում 70 տոկոսով կրճատվել է մանկական մահացության թիվը:
Մանրամասները` տեսանյութում