«Իսլամական պետության» զինյալները Իրաքի հյուսիսում խոցել են միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռը, օդաչուն գերվել է:
«Իսլամական պետության» զինյալներն Իրաքի հյուսիսում խոցել են միջազգային կոալիցիայի ռազմական ինքնաթիռը, օդաչուն գերի է վերցվել:
Ինքնաթիռը խոցվել է Սալահեդդին շրջանում զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելիս: Իրաքի պաշտպանության նախարարությունն ու Պենտագոնը դեռեւս չեն մեկնաբանում լուրը:
Դեկտեմբերի 24-ին «Իսլամական պետության» գրոհայինները սիրիական Ռաքքա քաղաքում խոցել էին մեկ այլ՝ Հորդանանի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռը։ Այդ ժամանակ եւս օդաչուն գերի էր վերցվել: