6 տասնամյակ իրար հետ ապրած ամուսինները իրար գլխի էին հավաքել ընտանիքի գրեթե բոլոր անդամներին՝ նշելու ադամանդե հարսանիքը:
Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղի ամենամեծ ընտանիքում ամանորից առաջ եւս մեկ կարեւոր տոն են նշել:
6 տասնամյակ իրար հետ ապրած ամուսիններն իրար գլխի էին հավաքել ընտանիքի գրեթե բոլոր անդամներին՝ նշելու ադամանդե հարսանիքը:
Տարեց ամուսինների խոսքով՝ տասնամյակների ընթացքում բազմաթիվ անհարթություններ ու անախորժություններ են եղել, որոնք կարողացել են հաղթահարել մեծ սիրո ու անսահման նվիրվածության շնորհիվ:
Ամուսիններից ոչ պակաս ուրախ են նաեւ երեխաները, թոռներն ու ծոռները. 60 տարի կողք կողքի ապրած տատն ու պապն իրենց անդավաճան խորհրդատուներն ու դժվար պահին օգնության հասնողներն են:
Մանրամասները՝ տեսանյութում