Վերջին երկու օրերին ուկրաինական բանակն ու Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետությունը բոլորը բոլորի դիմաց սկզբունքով փոխանակել են գերիներին:
Վերջին երկու օրերին ուկրաինական բանակն ու Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետությունը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել են գերիներին: Չեզոք տարածքում ԵԱՀԿ միջնորդների ներկայությամբ անցկացված փոխանակման արդյունքում տուն է վերադարձել 154 ուկրաինացի զինվորական եւ 222 աշխարհազորային: Գերված ուկրաինացի զինվորներից ոք չի ցանկացել վերադառնալ:
Այս պահի դրությամբ Դոնբասում դեռեւս գերության մեջ է մոտ 500 ուկրաինացի զինվորական: Նախապես հայտարարվել էր, որ Կիեւի հետ գերիներին կփոխանակի նաեւ Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետությունը, ինչը, սակայն, չի իրականացել:
Ուկրաինական իշխանությունները աշխարհազորայիններին մեղադրել են գործընթացի ձգձգման մեջ: Ի պատասխան` Լուգանսկը հայտարարել է, որ փոխանակումը տեղի կունենա առաջիկա օրերին: