Ռուստաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Կոզակը հայտարարել է, որ երկիրը էլեկտրաէներգիա եւ ածուխ կարտահանի Ուկրաինա:
Ռուստաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Կոզակը հայտարարել է, որ երկիրը էլեկտրաէներգիա եւ ածուխ կարտահանի Ուկրաինա:
Ռուսաստանյան կողմը էլեկտրաէներգիան կվաճառի ներքին գներով՝ հաշվի առնելով Ուկրաինայի խոշորագույն Խմելնիցկու ատոմային էլեկտրակայանի էներգաբլոկներից մեկի վթարայնությունը, ինչն արդեն հանգեցրել է զանգվածային հովհարային անջատումների:
Ըստ պայմանավորվածության՝ սկզբնապես Ռուսաստանն Ուկրաինա կարտահանի ամսական 500 հազար տոննա ածուխ: Կրեմլն այս քայլը որակել է բարի կամքի դրսեւորում Ուկրաինայի հանդեպ:
Ի դեպ, նախօրեին Ղրիմում վերականգնվել է էներգամատակարարումը, որն ավելի վաղ դադարեցրել էր ուկրաինական կողմը: