Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղի 5 ընտանիքներ նոր տարին նոր բնակարաններում կդիմավորեն:
Մարտակերտի շրջանի Վարդաձոր գյուղի 5 ընտանիքներ նոր տարին նոր բնակարաններում կդիմավորեն։ Նվիրատուն «Բեյս Մեթալս» ընկերությունն է, որը զբաղվում է ոսկու արդյունահանմամբ:
Գյուղի հարեւանությամբ լեռնահանքային արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունը սանիտարական գոտում հայտնված 7 տների տերերին առաջարկեց բնակարանաշինության ծրագիր։ Նրանցից 5-ը համաձայնեցին եւ այսօր արդեն բնակարանամուտ են տոնում:
Նրանց շնորհավորելու էր գնացել նաեւ Արցախի Նախագահ Բակո Սահակյանը: Նա ծանոթացել է վարդաձորցիների նոր պայմաններին, այնուհետև ընկերության ղեկավարների ուղեկցությամբ եղել Կաշենի հանքավայրում:
Մանրամասները` տեսանյութում