Ձերբակալվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը:
Դեկտեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը:
Խաչատրյանն իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով ամբաստանյալի օգտին գործողություններ կատարելու համար պահանջել եւ ստացել է 20.000 ԱՄՆ դոլար:
Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Մանրամասները` տեսանյութում