Հանրապետականը, ըստ կուսակցության մամուլի խոսնակի, տարին ավարտում է որպես Հայաստանի առաջատար քաղաքական ուժ:
Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի ավարտին կուսակցության մամուլի խոսնակը ներկայացրել է անցնող քաղաքական տարվա ձեռքբերումներն ու կորուստները, խոսել 2015-ի անելիքներից:
Էդուարդ Շարմազանովն առանձնացրել է մի քանի կարևոր ուղղություններ` նշելով, որ Մեծ եղեռնի 100-ամյակի տարում Հայաստանը շարունակելու է Հայոց ցեղասպանության միջազգայնացման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ ջանքերը:
Հանրապետության Նախագահի գլխավորությամբ ՀՀԿ գործադիր մարմնի նիստն արձանագրել է՝ անցնող տարին դժվարին ու հագեցած էր՝ նվաճումներով, կորուստներով ու նաեւ թերություններով: Հանրապետականը, ըստ կուսակցության մամուլի խոսնակի, տարին ավարտում է որպես Հայաստանի առաջատար քաղաքական ուժ:
Տեսանյութը` շուտով