Տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսն էր հրավիրել Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսն էր հրավիրել Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա ներկայացրել է 2014-ի 9 ամսվա ցուցանիշը, ըստ որի ՀՆԱ-ի աճը կազմել է 3.9 տոկոս: Անկում է գրանցվել շինարարության ոլորտում: Իսկ արդյունաբերության աճին հատկապես նպաստել է հիմնային մետաղների, սննդամթերքի, ծխախոտային արտադրատեսակների, ռետինե եւ պլաստմասե, թղթի եւ թղթե արտադրատեսակների արտադրությունը:
Շինարարության նվազումը շտկելու համար կառավարությունը հանդես է եկել հիփոթեքային շուկայի հետ կապված նոր օրենսդրական նախաձեռնությամբ եւ լիահույս է, որ հաջորդ տարի ցուցանիշը կբարելավվի: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման նպատակով այս տարի պետբյուջեից տրամադրվել է 80 մլն դրամ, որից 77.6 մլն դրամն արդեն իրացվել է:
Մանրամասները` տեսանյութում