Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Էյն քաղաքում ընթացող մրցաշարի 7-րդ տուրում բոլոր 8 հայ շախմատիստները հաղթանակներ են տարել:
Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Էյն քաղաքում ընթացող մրցաշարի 7-րդ տուրում բոլոր 8 հայ շախմատիստները հաղթանակներ են տարել: 7-րդ տուրից հետո Տիգրան Պետրոսյանը վաստակել է 5.5 միավոր: Նա կես քայլով հետ է մնում առաջատար Գայոս Նիգալիձեից:
Լեւոն Բաբուջյանը եւ Արման Փաշիկյանն ունեն 5-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Մանուել Պետրոսյանը` 4.5-ական, Մարիա Կուրսովան` 4, Լիլիթ Գալոյանը՝ 3.5 միավոր:
8-րդ տուրի կենտրոնական պարտիայում Տիգրան Պետրոսյանը սպիտակներով խաղալու է առաջատար Գայոս Նիգալիձեի հետ: