Ճմեռն իր տհաճ անակնկալներն է մատուցում երկրագնդի բնակիչներին:
Ճմեռն իր տհաճ անակնկալներն է մատուցում երկրագնդի բնակիչներին: Ձյան առատ տեղումների թիրախում է հայտնվել Ռուսաստանի մայրաքաղաքը: Ձան ծածկույթի բարձրությունը Մոսկվայում հասել է 20 սանտիմետրի, կաթվածահար է եղել երթեւեկությունը, խցանումները հասել են առավելագույն չափերի: Հետաձգվել է 130 չվերթ, չեղյալ հայտարարվել՝ 30-ը:
Հնդկաստանում էլ անսպասելի ցրտերի պատճառով վերջին մի քանի օրվա մեջ 43 մարդ է մահացել, իսկ դեկտեմբերի սկզբից ցրտահարվածների թիվն անցնում է 9 տասնյակը: Եղանակային փոփոխությունը հատկապես նկատվում է Ուտար Պրադեշ նահանգում, որտեղ ցրտի պատճառով փակվել են դպրոցները, հետաձգվել 150 գնացքի երթևեկությունը: