Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասն ներկայացրել է բոլոր այն ուղղությունները, որոնք այս տարի գերակա են համարվել իր ղեկավարած գերատեսչության աշխատանքու:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասն ներկայացրել է բոլոր այն ուղղությունները, որոնք այս տարի գերակա են համարվել իր ղեկավարած գերատեսչության աշխատանքում:
Ըստ նախարարի՝ տարվա ընթացքում բազմապատկվել են կարեւոր ծրագրերն ու նախագծերը, եւ նախարարությունը հաջողությամբ աշխատել է գլխավոր երեք ուղղություններով, որոնք նախանշել էր հանրապետության Նախագահը:
Հայրենաճանաչողության ոլորտում առաջատար ծրագիրը «Արի տունն» էր, որն այս տարի անցել է 8 փուլով՝ 1071 սփյուռքահայ երիտասարդի համար բացահայտելով հայրենիքը: Իսկ «Իմ Հայաստան» համահայական փառատոնը 2014-ին աշխարհի 16 երկրներից հայրենիք է բերել 1500 սփյուռքահայի:
Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ նաեւ ուկրաինահայերի խնդրին՝ փաստելով, որ հայրենիք վերադարձի խնդրանքով իրենց դիմել է 30 մարդ: Նրանց կտրվի համակողմանի աջակցություն՝ սկսած իրավական խնդիրներից, միչեւ կրթական եւ մշակութային ծրագրերը:
Մանրամասները` տեսանյութում