Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, որ ֆինանսական շուկայում իրավիճակը կայուն է եւ՛ ապրանքների գների, եւ՛ փոխարժեքի տատանումների տեսակետից:
Կառավարության տարեվերջյան նիստում հանրապետության Նախագահի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, որ ֆինանսական շուկայում իրավիճակը կայուն է եւ՛ ապրանքների գների, եւ՛ փոխարժեքի տատանումների տեսակետից:
Վարչապետի պահանջով նա ներկայացրել է խանութների եւ տարադրամի փոխանակման կետերի վիճակը: Ըստ նրա՝ փոխանակման կետերում դոլարի փոխարժեքի գնման ու վաճառքի գների տարբերությունը նորմայի սահմաններում է, իսկ խոշոր խանութներում գների ամենօրյա դիտարկում է իրականացնում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Մանրամասները` տեսանյութում