Անցնող տարին դրական ցուցանիշներով է անփոփում Արմավիրի մարզը:
Անցնող տարին դրական ցուցանիշներով է ամփոփում Արմավիրի մարզը: Թեպետ տարեսկզբի ցրտահարությունը 90 տոկոսով ոչնչացրեց ծիրանի բերքը, բայց այլ պտղատեսակների, մասնավորապես, խաղողի բարձր բերքատվությունը ինչ-որ տեղ փոխհատուցեց կորուստը:
Եթե հողագործը տանն իր սեզոնային հանգիստն է վայելում, ապա ջրային ոլորտի մասնագետները գյուղերի լճակներում ջուր են ամբարում գարնանը ոռոգման խնդիրներ չունենալու նպատակով:
Կառավարությունն արդեն հաստատել է մարզի 2015-2018 թվականների զարգացման ծրագիրը, որի շրջանակում 3 տարում չորս ջրամբար կկառուցվի:
Լուրջ աշխատանքներ են տարվում նաեւ ոռոգման կաթիլային համակարգի անցնելու ուղղությամբ:
Մանրամասները` տեսանյութում