Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման բացմանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման բացմանը: Նորաբաց կենտրոնում միավորվել են կոմիտեի Կոտայքի, Արագածոտնի եւ Արմավիրի ստորաբաժանումները:
Կառավարության ղեկավարը շրջել է նորաբաց կենտրոնով, ծանոթացել ներդրված էլեկտրոնային համակարգով իրականացվող գործունեությանը եւ աշխատանքային պայմաններին:
Ձեռնարկված նման միջոցառումների արդյունքում Կադաստրի պետական կոմիտեն բյուջետային միջոցների շուրջ 110 մլն դրամի խնայողություն է ապահովել: Կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի հավաստմամբ՝ այն ուղղվելու է համակարգում տեխնիկական նոր հնարավորությունների ստեղծմանն ու հետագա բարեփոխումների իրականացմանը:
Մանրամասները` տեսանյութում