Միխայելի 15-ամյա որդի Միկ Շումախերը առաջին թեստերն է անցկացրել «Ֆորմուլա-4»-ի բոլիդի ղեկին:
Շումախերը վերադառնում է: Խոսքը մինչեւ հիմա չապաքինված Միխայել Շումախերի մասին չէ: «Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոնը շարունակում է բուժում ստանալ գրեթե մեկ տարի առաջ լեռնադահուկային սպորտով զբաղվելու ժամանակ ստացած վնասվածքից:
Միխայելի 15-ամյա որդի Միկ Շումախերը առաջին թեստերն է անցկացրել «Ֆորմուլա-4»-ի բոլիդի ղեկին, Mücke Motorsports թիմի կազմում: Շումախեր կրտսերը Վալենսիայում կայացած մրցման ժամանակ առաջին անգամ է նստել մեքենայի ղեկին: Սպասվում է, որ Միկը եւս մեկ մրցաշրջան կանցկացնի քարթինգում, իսկ 2016-ին նորամուտը կնշի «Ֆորմուլա-4»-ում: Սեպտեմբերին նա դարձել էր քարթինգի աշխարհի փոխչեմպիոն: