Անցնող 2014-ին մեծ աճ է գրանցվել, օրինակ, հացահատիկային մշակաբույսերի, մասնավորապես՝ ցորենի արտադրության բնագավառում:
Անցնող 2014-ն է ամփոփել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Գերատեսչության առջեւ ծառացած խնդիրներից բացի նա խոսել է Հայաստանի վերամշակող արդյունաբերության հնարավորությունների մասին։ Դրանց շնորհիվ հնարավոր կլինի ակտիվացնել գյուղմթերքի արտահանումը Եվրասիական տնտեսական միության շուկա:
Սակայն, ըստ նրա, արտահանումն ավելացնելու համար արտադրության ծավալները պետք է ընդլայնել: Գյուղնախարարը նախանշել է այն ուղղությունները, որոնք կբերեն արտահանման ծավալների ավելացմանը:
Անցնող 2014-ին մեծ աճ է գրանցվել, օրինակ, հացահատիկային մշակաբույսերի, մասնավորապես՝ ցորենի արտադրության բնագավառում: Բերքատվության ցուցանիշի բարձրացման հետ մեկտեղ Հայաստանում բարձրացել է նաեւ ցորենի ինքնաբավության մակարդակը:
Մանրամասները` տեսանյութում