Ոստիկանները պնդում են, որ իրենց աշխատակիցը ստիպված է եղել կրակ բացել պատանու ուղղությամբ:
Նյու Յորքում ոստիկանության դեմ բողոքի ցույցը դեռ չավարտված Միսսուրի նահանգում իրավապահները գնդակահարել են մի նոր սեւամորթի՝ 18-ամյա էնթոնի Մարթինին:
Ոստիկանները պնդում են, որ իրենց աշխատակիցը ստիպված է եղել կրակ բացել պատանու ուղղությամբ, երբ նա ատրճանակը պահել է ոստիկանի վրա:
Ավելի վաղ նման միջադեպեր էին տեղի ունեցել Ֆերգյուսոնում եւ Նյու Յորքում, ինչի հետեւանքով երկու աֆրոամերիկացի երիտասարդներ էին սպանվել: Ոստիկանների անպատժելիության դեմ բողոքի ցույցերը ԱՄՆ-ում նոր թափ են առնում: