Սպիտակ քաղաքը վերականգնում է թեթեւ արդյունաբերության ոլորտում Հայաստանում ունեցած համբավը:
Սպիտակ քաղաքը վերականգնում է թեթեւ արդյունաբերության ոլորտում Հայաստանում ունեցած համբավը: Հոկտեմբերին գործարկված կտորի արտադրության ֆաբրիկան հեռանկարային ծրագրեր ունի:
Առայժմ արտադրությունում աշխատում են 40 սպիտակցիներ, բայց եթե գործարկվեն դեռ անգործ 15 հաստոցները, աշխատատեղերի թիվը կտրուկ կավելանա: Ֆաբրիկայում մտադիր են մանկական հագուստ կարել, հետագա ծրագրերում ներառված է նաեւ տրիկոտաժի արտահանումը:
Ֆաբրիկայի արտադրության գծով տնօրեն Մնացական Կարապետյանի խոսքով ընթացքի մեջ են շուկայի ուսումնասիրման ակտիվ աշխատանքները, որից հետո արտադրություն ծավալները կընդլայնվեն:
Մանրամասները` տեսանյութում