Ամանորին ընդառաջ Սփյուռքի նախարարությունը «Պարգեւիր ուրախ ամանոր» խորագրով ծրագիր է իրականացնում:
Ամանորին ընդառաջ Սփյուռքի նախարարությունը «Պարգեւիր ուրախ ամանոր» խորագրով ծրագիր է իրականացնում: Նախաձեռնության շրջանակում մի խումբ սիրիահայ եւ ուկրաինահայ փոքրիկներ նվերներ են ստացել 100 հայտնի հայերից, լսել նրանց կատարումները եւ դիտել ամանորի տոնական միջոցառումը:
Երեխաներին շնորհավորելու էր եկել նաեւ սփյուքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Նա ամենամեծ ձեռքբերումը համարում է այն, որ փոքրիկները հայրենիքում են հաստատվել:
Ըստ կազմակերպիչների՝ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, խորհրդանշական 100 անվանական նվերներ են ստանալու Հայաստանի մարզերում բնակություն հաստատած եւս 100 սիրիահայ եւ ուկրաինահայ երեխաներ:
Մանրամասները` տեսանյութում