Աշխատանքային այցով Ռուսասատանի մայրաքաղաքում է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Աշխատանքային այցով Ռուսասատանի մայրաքաղաքում է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ներկա եղել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Այն նվիրված էր 2015-ի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության եւ դրա մարմինների գործունեության մեկնարկի գործնական դրույթներին:
Պետությունների ղեկավարների քննարկումների առանցքում տարբեր խնդիրներ էին՝ ուկրաինական ճգնաժամից մինչեւ ահաբեկչության ակտիվացման դեմ պայքարը: Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ նոր մարտահրավերներին արդյունավետ կերպով դիմագրավելու համար գործողությունների համակարգում եւ համադրում է անհրաժեշտ:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մեր երկիրը հունվարի 2-ից կդառնա այդ կառույցի լիիրավ անդամ:
Մանրամասները` տեսանյութում