«Ես սիրում եմ մայրիկս կաթիկը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի նպատակն է մայրիկներին հորդորել, որ փոքրիկին կյանքի առաջին 6 ամիսներին կերակրեն բացառապես մայրական կաթով:
Աշխարհում ամեն տարի 2 մլն երեխա է մահանում այնպիսի հիվանդություներից, որոնք հնարավոր է կանխել կրծքով կերակրելու դեպքում: Մեր երկրում կրծքով կերակրելը խրախուսվում է պատկան մարմինների կողմից, բայց վիճակագրական տվյալներն այնքան էլ հուսադրող չեն:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մայրիկների ակումբ» հաղորդաշարի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նախաձեռնած «Ես սիրում եմ մայրիկս կաթիկը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի նպատակն է մայրիկներին հորդորել, որ փոքրիկին կյանքի առաջին 6 ամիսներին կերակրեն բացառապես մայրական կաթով:
Երկու օր տեւող ցուցադրությանը ներկայացված է 40 լուսանկար։ Դրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է այն հզոր զգայական կապը, որը ստեղծվում է մոր եւ մանկան միջեւ կրծքով կերակրման ժամանակ: Ի դեպ, միայն կրծքով կերակրելու շնորհիվ Հայաստանում տարեկան կարելի է փրկել 60 նորածնի կյանք:
Մանրամասները` տեսանյութում