Դասական երաժշտության սիրահար հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ է ընդունել Սերգեյ Սմբատյանին:
Լեհաստանի ազգային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբն արդեն իր սեփական համերգասրահն ունի: Այն Եվրոպայի նորակառույց ամենամեծ դահլիճն է, գտնվում է Կատովիցե քաղաքում:
Մասնագետների պնդմամբ՝ դահլիճն առանձնանում է իր ճարտարապետական լուծումներով եւ ակուստիկ առավելություններով: Դեկտեմբերի 21-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն այնտեղ երկու ժամ շարունակ եղել է դիրիժորի վահանակի առջեւ՝ ղեկավարելով լեհական հռչակավոր նվագախումբը:
Դասական երաժշտության սիրահար հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ է ընդունել Սերգեյ Սմբատյանին: Լեփ-լեցուն դահլիճը երկու ժամ տեւողությամբ համերգը դիտել է մեկ շնչով: Ներկա են եղել մի շարք հայտնի երաժիշտներ, մշակութային եւ քաղաքական գործիչներ: Լեհաստանում Հայաստանի դեսպանը մեծապես կարևորել է լեհ-հայկական փոխգործակցությունը հատկապես մշակույթի ոլորտում:
Մանրամասները` տեսանյութում