Գերմանիայում չեն հանդարտվում երկրի իսլամացման դեմ ուղղված բողոքի ցույցերը:
Գերմանիայում չեն հանդարտվում երկրի իսլամացման դեմ ուղղված բողոքի ցույցերը: Նման հավաքների էպիկենտրոնը Դրեզդենն է։ Վերջին երկու շաբաթում երկրորդ ցույցն է անցկացվում այս քաղաքում, այս անգամ մասնակցել է 17 000 մարդ:
Շարժման ներկայացուցիչները դժգոհ են եվրոպական երկրներում մահմեդականների մեծ թվից եւ իշխանությունից պահանջում են խստացնել ներգաղթի մասին օրենքը:
Դրեզդենում եւ Մյունխենում միաժամանակ ցույցեր են անցկացվել, որոնց մասնակիցները դեմ են արտահայտվել ռասիզմին ու անհանդուրժողականությանը: Այս հավաքներին մասնակցել են քաղաքական գործիչներ, դերասաններ ու եկեղեցու ներկայացուցիչներ: