2014-ի աշխատանքների մասին ամփոփիչ ասուլիսով է հանդես եկել քաղաքաշինության նախարարը:
2014-ի աշխատանքների մասին ամփոփիչ ասուլիսով է հանդես եկել քաղաքաշինության նախարարը: Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը մասնավորապես խոսել է Կոնդ թաղամասի, Ֆիրդուսի եւ Եկմալյան փողոցների քանդված բնակարանների փոխհատուցման հարցի, Հյուսիսային պողոտայի շուրջ քննադատությունների և գալիք տարվա ծրագրերի մասին:
Նարեկ Սարգսյանի խոսքով`անցնող տարվա ընթացքում օրենսդրորեն կարգավորվել են ճարտարապետ-կառուցապատող հարաբերությունները: Մասնավորապես, Երեւանի կենտրոնի կառուցապատման ուղղությամբ օրենքով ամրագրվել է նոր կետ կիսակառույցների վերաբերյալ, որով դրանց կառուցապատողները թերանալու դեպքում տուգանքների են ենթարկվելու:
Բյուջետային վերահաշվարկի արդյունքում անցնող տարում զգալի միջոցներ են հատկացվել նաեւ աղետի գոտու կառուցապատմանը:
Մանրամասները` տեսանյութում