Երիտասարդների վաճառած բացիկների շնորհիվ Պողոսյանների ընտանիքը նոր տարին նորակառույց թաղամասի նոր հասցեում կդիմավորի:
Գյումրիի սբ Յոթ Վերք եկեղեցու բարեգործական ջոկատի երիտասարդների համար դեկտեմբերի 20-ը ավելի քան տոնական էր։ Օրը մեկնարկեց սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչի օծման արարողությամբ:
Այնուհետև բարեգործ երիտասարդների մեծ բանակը շտապեց այցելել Գյումրիի հյուսիսային հատվածում գտնվող ավանի փոքր տնակներից մեկը, որտեղ այսքան հյուրերի ու նման անակնկալի չէին սպասում: «1 բացիկ, 1 բնակարան-2» ծրագրի նախաձեռնող գյումրեցի երիտասարդները հանուն այս օրվա ջանք չխնայեցին ամբողջ տարին: 12 000 բացիկ են թողարկել ու վաճառել:
Երիտասարդների վաճառած բացիկների շնորհիվ Պողոսյանների ընտանիքը նոր տարին նորակառույց թաղամասի նոր հասցեում կդիմավորի: Բնակարանամուտն օրհնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Մանրամասները` տեսանյութում