Մեկուկես ամսում կառուցված 200 մ երկարությամբ եւ 2.5 մ բարձրությամբ պաշտպանական պատը ապահովություն է բերել մանկապարտեզի առօրյային:
Սահմանին ապրող մանուկների կռիվ-կռիվ խաղը ոչ մանկական է ստացվում: Գիտեն` սահմանի այն կողմից ինչ զինատեսակներով են կրակում: Տավուշի մարզի Չինարի համայնքի մանկապարտեզը հակառակորդի դիպուկահարի թիրախում էր:
Երբ այստեղ հայտնվեցին շինարարները, գյուղում թեթեւացած շունչ քաշեցին: Մեկուկես ամսում կառուցված 200 մ երկարությամբ եւ 2.5 մ բարձրությամբ պաշտպանական պատը ապահովություն է բերել մանկապարտեզի առօրյային: Անվտանգ է դարձել նաեւ բնակիչների անցուդարձը: Չինարեցիների գրեթե կեսը այս թաղամասում է ապրում:
Վերակառուցվել են նաեւ մանկապարտեզի ու դպրոցի` հակառակորդի նշանառության տակ գտնվող պատուհանները:
Մանրամասները` տեսանյութում