Երեւանի պետական բժշկական համալսարանում բացվել է ուսումնական սիմուլյացիոն նոր կենտրոնը
Երեւանի պետական բժշկական համալսարանում բացվել է ուսումնական սիմուլյացիոն նոր կենտրոնը: Այն հագեցած է մոտ 40 մուլյաժներով ու վարժասարքերով:
Դրանք խաղարկում են ծայրահեղ ծանրից մինչեւ սուր նոպաներ ունեցող հիվանդի վիճակը, ինչպես նաեւ արձագանքում բժշկի ձեռնարկած միջոցներին: Մինչեւ այս բժշկականի ուսանողները սովորում էին ավելի պարզեցված վարժասարքերի վրա, որոնք զերծ էին էլեկտրոնային սցենարներից եւ համապատասխան ռեակցիայի հնարավորություն չունեին:
Կենտրոնի բացմանը ներկա է եղել նաեւ Նախագահ Սերժ Սարգսյանը, ում ուսանողները ցուցադրել են արագ որոշումներ կայացնելու իրենց կարողությունները:
Մանրամասները` տեսանյութում