Իր տարածաշրջանային այցն է սկսել Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին:
Իր տարածաշրջանային այցն է սկսել Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին: Նա առաջին հերթին մեկնել է Սիրիա եւ Դամասկոսում հանդիպել է երկրի նախագահ Բաշար Ասադին: Ասադը հայտարարել է, որ սիրիացիները վճռական են շարունակել պայքարը ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը արմատախիլ անելու համար:
«Դրան զուգընթաց, սիրիայի ժողովուրդը նաեւ ձգտում է ընդլայնել եւ ամրապնդել ազգային համաձայնությունը երկրի ամբողջ տարածքում»,- հայտարարել է Բաշար Ասադը: Լարիջանիի հետ ավելի վաղ ունեցած հանդիպման ժամանակ Սիրիայի Ազգային խորհրդի նախագահը բարձր էր գնահատել այն օգնությունը, որ ցուցաբերում է Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը եւ Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ:
Ալի Լարիջանին այցելելու է նաեւ Լիբանան և Իրաք: