Նախարար Արամայիս Գրիգորյանը ամփոփիչ ասուլիսում ներկայացրեց արված աշխատանքը, ձեռքբերումներն ու հաջողությունները:
Նախարարություններն արդեն սկսել են ամփոփել տարին: Հերթը բնապահպանությանն էր. նախարար Արամայիս Գրիգորյանը ամփոփիչ ասուլիսում ներկայացրեց արված աշխատանքը, ձեռքբերումներն ու հաջողությունները:
Անցնող տարում Բնապահպանույթան նախարարության ուշադրության կենտրոնում Արարատյան դաշտի ապօրինի շահագործվող, նաեւ նախկինում բացված ու չշահագործվող հորատանցքերն էին: Արտեզյան հորերի անխնա օգտագործման հետեւանքով ընդերքի ջրերի ծավալը զգալի նվազել էր՝ կրճատելով խմելու ջրի պաշարը: Նախ հաշվառվեցին Արարատի ու Արմավիրի շուրջ 146 համայնքներում գործող ինքնաշատրվաններ, փակվեցին առանց թուլտվության շահագործվող հորերը:
Բնապահպանության նախարարի խոսքով՝ նախատեսվում է տնտեսվող ջրի ծավալը հասցնել տարեկան 1 միլիարդ 100 միլիոն խորանարդ մետրի:
Մանրամասները` տեսանյութում