Հիմնադրամն իր գործունեության հինգերորդ տարին ամփոփում է ձեռքբերումների ծանրակշիռ ցանկով:
«Այբ» կրթական հիմնադրամի ամենամյա հաշվետու երեկոն Մոսկվայի «Երաժշտության տանն» էր հավաքել կրթական ծրագրի իրագործման փուլերում տարբեր ձեւաչափերով մասնակից դարձած տարբեր մարդկանց։ Նրանց համախմբել է մեկ ընդհանուր գաղափար՝ որակյալ ու բազմակողմանի կրթություն ստանալու հնարավորություն տալ հնարավորինս մեծ քանակով տաղանդավոր ու շնորհալի հայ երեխաների:
Հիմնադրամն իր գործունեության հինգերորդ տարին ամփոփում է ձեռքբերումների ծանրակշիռ ցանկով՝ 3 դպրոց Հայաստանում, բազմաթիվ «Այբ» կենտրոններ արտասահմանում, որտեղ այս պահին ուսում է ստանում 400-ից ավելի աշակերտ:
Մանրամասները` տեսանյութում