Վրացական Թելավ քաղաքի՝ զբոսաշրջության ոլորտում կուտակած փորձը կբերվի Դիլիջանում:
Վրացական Թելավ քաղաքի՝ զբոսաշրջության ոլորտում կուտակած փորձը Դիլիջանում տեղայնացնելու նպատակով գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Իդեա» հիմնադրամն ուսումնասիրություններ է իրականացրել վրացական հանգստավայրում: Տաթեւի ճոպանուղու եւ Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցումից հետո Ռուբեն Վարդանյանն ու իր թիմը մտադիր են Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը հզոր ենթակառուցվածքներով զբոսաշրջային կենտրոնի վերածել:
Հիմնադրամն իր առջև նպատակ է դրել նաեւ աշխատել պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ, մասնակցել համայնքի կյանքին եւ օժանդակել դրա զարգացմանը: Դիլիջանի գլխավոր ճարտարապետն ասում է, որ քաղաքում ռեստավրացիոն աշխատանքների փորձ արդեն կա, թաղամասերից մեկը վերականգնվել է ժողովրդական ճարտարապետության ոճով:
Մանրամասները՝ տեսանյութում