Հանրապետության ղեկավարը մասնակցել է Թեղուտի հանքահարստացուցիչ գործարանի շահագործման մեկնարկի արարողությանը:
Հանրապետության ղեկավարը մասնակցել է Թեղուտի հանքահարստացուցիչ գործարանի շահագործման մեկնարկի արարողությանը:
Համալիը նոր է սկսել աշխատանքը, արդեն արդյունահանվում են պղնձի եւ մոլիբդենի հանքաքարի առաջին տոննաները: Առաջիկա տարում նախատեսվում է 7 միլիոն տոննա հանքաքար արդյունահանել: Ընդհանուր առմամբ Թեղուտում 1.6 մլն տոննա պղնձի և 99 հազար տոննա մոլիբդենի պաշար կա:
Մարզային այցի ավարտին Նախագահ Սարգսյանը տնտեսության զարգացման գործում մատուցած ակնառու ծառայությունների եւ ներդրած անձնական ծանրակշիռ ավանդի համար պարգեւատրեց «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ Հրանտ Վարդանյանին (հետմահու), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան հանձնեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանին եւ «Վալեքս» ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեջլումյանին:
Մանրամասները` տեսանյութում