Տարին մոտենում է ավարտին, եւ նախարարություններն ու գերատեսչությւոնների ղեկավարները սկսել են ամփոփել կառույցների աշխատանքը:
Տարին մոտենում է ավարտին, եւ նախարարություններն ու գերատեսչությունների ղեկավարները սկսել են ամփոփել կառույցների աշխատանքը:
Տարվա ամփոփիչ ասուլիսով է հանդես եկել կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ 2014-ը կրթության մատչելիության բարձրացման տարի էր. սահմանվեց ուսանողական վարձի վերին շեմը, բուհերը պարտավորվեցին վարձերից ստացված եկամուտի 7 տոկոսը տրամադրել ուսանողական զեղչերին, նահանջ գրանցվեց կրթական կոռումպացվածության միջազգային սանդղակում, ինչը լավ ցուցանիշ է:
Նախարարն անդրադարձել է նաեւ դասագրքերի որակին ու մատչելիությանը, եկող տարվա անելիքներին ու նաեւ հայաստանյան բուհական կրթության միջազգային վկայագրի տրամադրման հարցին:
Մանրամասները` տեսանյութում