Արշավի նպատակն է ապրիլի 24-ին Google-ին կոչ անել փոխել որոնողական կայքի գլխավոր էջի դուդլը՝ տեղադրելով Հայոց ցեղասպանության վերաբերող նկար:
Վերջին շրջանում Facebook-ում ակտիվորեն կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, ստեղծվում խմբեր, որտեղ կոչ է արվում մասնակցել ստորագրահավաքին, որի նպատակն է 2015-ի ապրիլի 24-ին Google-ին կոչ անել փոխել որոնողական կայքի գլխավոր էջի դուդլը՝ տեղադրելով Հայոց ցեղասպանության վերաբերող նկար:
Ծրագրավորող Վանանդ Մկրտչյանն արդեն 5 տարի փորձում է նպաստել դուդլի տեղադրմանը: Առաջին անգամ նրա պատրաստած նկարը հանրությանը ներկայացվեց նոյեմբերի 29-ին, որից հետո էլ խնդրագրի տեսքով հայտնվեց ստորագրահավաքների խոշորագույն change.org կայքում:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նախաձեռնությունը հետաքրքիր է համարում ու կարևորում ստորագրահավաքի, քննարկումների միջոցով համացանցում Հայոց ցեղասպանության փաստի մասին եւս մեկ անգամ բարձրաձայնելը:
Մանրամասները` տեսանյութում