Արեւմուքը շարունակում է տնտեսական ճնշումներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ:
Արեւմուտքը շարունակում է տնտեսական ճնշումներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ: Ըստ ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբամայի հրամանագրի՝ Վաշինգտոնն այսուհետեւ արգելափակելու է Ղրիմի հետ կապված ֆիզիկական անձանց եւ ընկերությունների ակտիվները:
Փաստաթուղթն արգելում է ԱՄՆ-ի քաղաքացիներին ներդրումներ կատարել Ղրիմում, ներմուծել եւ արտահանել ապրանքներ եւ ծառայություններ, համագործակցել թերակղզում գործող ընկերությունների հետ: Բացի այդ, ԱՄՆ-ի համար անցանկալի անձանց ցուցակը համալրվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի 24 քաղաքացիներով, որոնց թվում են Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան, Դոնեցկի և Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետությունների ղեկավարներ Ալեքսանդր Զախարչենկոն ու Օլեգ Ցարյովը:
Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ է սահմանել նաեւ Կանադան: Պաշտոնական Մոսկվան խոստացել է չուշացնել պատասխան քայլերը: