«Զվարթնոց» օդակայանում Մոսկվա-Երեւան չվերթով վայրէջք է կատարել այս տարվա երկումիլիոներորդ ուղեւորը:
«Զվարթնոց» օդակայանում Մոսկվա-Երեւան չվերթով վայրէջք է կատարել այս տարվա երկումիլիոներորդ ուղեւորը: Վերջին 23 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Հայաստանի օդային դարպասներով մեկ տարում մեր երկիր է ժամանել երկու միլիոն մարդ: Հաջողակ ուղեւորը Երեւանի բնակչուհի Գայանե Սարգսյանն է:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի խոսքով՝ նախորդ տարի Հայաստանն ունեցել է 1 մլն 756 հազար ուղեւորափոխադրում: Այս տարվա ուղեւորափոխադրումների թվի աճը 20 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվանը:
Մանրամասները` տեսանյութում