Դեկտեմբերի 27-ին մեծ էկրան կբարձրանա «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը: Այն Ղազարոս Աղայանի առաջին անիմացիոն էկրանավորումն է: Մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են դերասաններ Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Մկրտիչ Արզումանյանը եւ Վարդան Զադոյանը:
Մուլտֆիլմի հետարտադրական եւ պրոդյուսերական աշխատանքներով զբաղվել է Sharm Pictures-ը: Robert Sahakyants Producions-ը «Անահիտ»-ի նկարահանման աշխատանքները սկսել է դեռեւս 2010 թվականին՝ Մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ:
Ֆիլմում հնչող երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Եգիբյանը, Հասմիկ Կարապետյանն ու «Ակունք» ազգագրական համույթը: Երեւանյան պրեմիերայից հետո մուլտֆիլմը կցուցադրվի նաեւ միջազգային փառատոներում: