Իտալացի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին Instagram-ում արած սկանդալային գրառման համա որակազրկվել է մեկ խաղով:
Իտալացի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին Instagram-ում արած սկանդալային գրառման համար որակազրկվել է մեկ խաղով եւ տուգանվել 25 000 ֆունտ ստերլինգով:
Որակազրկումն ուժի մեջ է մտնում անմիջապես: 24-ամյա ֆուտբոլիստը պետք է նաեւ անցնի պարտադիր դասընթաց հետագայում նման արարքներ չկրկնելու նպատակով:
Բալոտելին Ինստագրամում տեղադրել էր տեսախաղերի Սուպեր Մարիո հերոսի պատկերը եւ մեկնաբանել. «Պետք չէ լինել ռասիստ, պետք է լինել Մարիոյի նման: Նա ճապոնացիների հորինած, անգլերեն խոսող իտալացի ջրմուղագործ է, ունի մեքսիկացու արտաքին, ցատկում է սեւամորթի, մետաղադրամ հավաքում հրեայի նման»:
Հետագայում գրառումը հեռացվել էր, իսկ Բալոտելին ներողություն էր խնդրել: Ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ Բալոտելին խախտել է ընդունված վարքականոնները էթնիկ ծագման, մաշկի գույնի, կրոնի եւ կարծիքի ընտրության վերաբերյալ: