Արցախյան կարգավորման սկզբունքներից ո՞րն է, ըստ մասնագետների, առավել արդյունավետ:
Արցախյան կարգավորման սկզբունքներից ո՞րն է, ըստ մասնագետների, առավել արդյունավետ: Այս թեմայով Վաշինգտոնում կայացած քննարկմանը մասնակցել են Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները:
Մադրիդյան սկզբունքներն ամենաերկարակյացն են Արցախյան կարգավորման այլ սկզբունքների համեմատ, փաստաթղթերի նախնական տարբերակները մշակվել էին դեռեւս 2005-ին: Երկու կողմերում էլ սկզբունքների նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Ադրբեջանում, օրինակ, շատերը համարում են, որ Մադրիդյան տարբերակը տանում է դեպի Արցախի ինքնորոշման միջազգային ձեւակերպում, այս մասին նշեց հասարակական գործիչ Թաբիփ Հուսեինովը:
Քննարկմանը մասնակցող քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով էլ նույնիսկ ներկա կառուցվածքով մադրիդյան սկզբունքներն ավելի ընդունելի են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, քան թե Ադրբեջանի համար: Դրանք ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի օրինականացման հնարավորություն:
Մանրամասները՝ տեսանյութում