Կապանում անակնկալ լուծում է ստացել երկար ժամանակ լեռնագործների համար տանիք ծառայած հանրակացարանի հարցը:
Կապանում անակնկալ լուծում է ստացել երկար ժամանակ լեռնագործների համար տանիք ծառայած հանրակացարանի հարցը: Կառավարության միջամտությամբ այստեղ բնակվող 12 ընտանիքներին իրենց զբաղեցրած տարածքները կտրամադրվեն նվիրատվության կարգով:
Սնանկ ճանաչված ձեռնարկության հանրակացարանի շենքը աճուդի էր հանվել ու վաճառվել։ Սեփականատերը դատարան էր դիմել եւ պահանջում էր ազատել տարածքը, սակայն բնակիչները հրաժարվում էին։ Խնդիրը կրկին հասունացավ այս տարվա հոկտեմբերին։ Սեփականատերը հրաժարվել էր քաղաքապետարանին 1 տարվա գույքահարկը վճարելուց։
Ձմռան կեսին փողոցում բաց երկնքի տակ մնալու վտանգն արդեն անցյալում է։ Մարզպետը բնակիչների խնդրանքը հասցրել է հանրապետության վարչապետին, որից հետո հարցը վերջապես լուծում է ստացել:
Մանրամասները՝ տեսանյութում