Եվրամիության առաջնորդները որոշել են առայժմ ձեռնպահ մնալ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներից:
Եվրամիության առաջնորդները որոշել են առայժմ ձեռնպահ մնալ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներից: Այդ որոշումը նրանք կայացրել են Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ: Ղեկավարները խոստացել են առաջիկայում հետևել, թե ինչպես կզարգանա իրավիճակը Դոնբասում: Եթե առաջընթաց նկատվի, պատժամիջոցները կարող են մեղմացվել:
Համաժողովում հնչած ելույթներից կարելի է եզրակացնել, որ Եվրամիությունը կարևորում է Ռուսաստանի դերը Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում եւ պատրաստ է շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կրկին շեշտել է նորմանդական ձևաչափով բանակցությունների շարունակումը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ: Եվրոպայի երկաթյա լեդին անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության հարցին, նշելով, որ ոչ մոտ հեռանկարում դա կարող և իրականություն դառնալ:
Մանրամասները՝ տեսանյութում