Վերջին օրերին դրամի փոխարժեքի տատանման հետ կապված փոփոխությունների են ենթարկվել նաեւ դեղորայքի գները:
Վերջին օրերին դրամի փոխարժեքի տատանման հետ կապված փոփոխությունների են ենթարկվել նաեւ դեղորայքի գները: Ճշտելու համար՝ համահունչ է արդյոք գնային աճը տարադրամի տատանումներին, առողջապահության նախարարի հանձնարարականով ստեղծված հանձնաժողովը դեղորայքի շուկայում մոնիթորինգ է իրականացրել:
Դոլարի արժեվորման պարագայում բարդություններ են ծագում հատկապես հաշվապահական ձևակերպումներն անելիս: Մասնավորապես, ըստ օրենքի, ապրանքը մաքսազերծելիս եւ ավելացված արժեքի հարկը հաշվարկելիս հիմք է ընդունվում տարադրամի օրվա կուրսը, իսկ դրամի արժեվորման պարագայում դեղորայքի գինն իջեցնելիս տնտեսվարողը կորուստներ է կրում:
Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները կհրապարակվեն առաջիկայում:
Մանրամասները՝ տեսանյութում