Մեր երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը ամփոփիչ հանդիպում է ունեցել հայաստանցի լրագրողների հետ:
Մեր երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը ամփոփիչ հանդիպում է ունեցել հայաստանցի լրագրողների հետ, որի ընթացքում ներկայացրել է իր եռամյա առաքելության արդյունքները: Նրա խոսքով՝ դրանք իր կյանքի լավագույն տարիներն էին, եւ հաճույքով է աշխատել մեր երկրում:
Պատկերելով հայ ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարը՝ դեսպանն առանձնացրեց «Որոտան» hիդրոէլեկտրակայանների hամալիրի շինարարությունը՝ հույս հայտնելով, որ դրա վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանի և ԱՄՆ-ի միջեւ շատ շուտով կստորագրվի:
Մանրամասները՝ տեսանյութում